Կարմիր քարտեր և բախում Ինտերի ու Յուվենտուսի ֆուտբոլիստների միջև 🎥
Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» հյուրընկլավելիս մրցեց «Յուվենտուսի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հանդիպման վերջնամասում կողմերի միջև կրքերը կտրուկ բորբոքվեցին։
Ամեն ինչ սկսվեց, երբ 90+5-րդ րոպեին «ներաձուրիների» հաձակվող Ռոմելու Լուկակուն 11-մետրանոցից աչքի ընկնելուց հետո ցուցադրական ժեստ ցույց տվեց թուրինյան ակումբի երկրպագուներին` պահանջելով նրանց լռել։
Հավանաբար, այդ դրվագում բելգիացի ֆուտբոլիստն ինչ-որ վիրավորական արտահայտություններ թույլ տվեց, ինչից հետո գլխավոր մրցավար Դավիդե Մասան նրան երկրորդ դեղին քարտը ցույց տվեց և հեռացրեց դաշտից։
Այդ դրվագից հետո հանդիպումը մի քանի րոպեով ընդհատվել էր, քանի որ միլանյան ակումբի ֆուտբոլիստները փորձում էին պարզել` ինչու կարմիր ստացավ Լուկակուն։
Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո էլ կրքերը չհանդարտվեցին։ Երկու ակումբների ֆուտբոլիստների միջև բախում տեղի ունեցավ, ինչի հետևանքով Մասան կարմիր քարտ ցույց տվեց նաև «Յուվենտուսի» պաշտպան Խուան Կուադրադոյին և «Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Coppa Italia, Դավիդե Մասա, Ինտեր, Իտալիայի-Գավաթ, Խուան Կուադրադո, Յուվենտուս, Ռոմելու-Լուկակու, Սամիր Հանդանովիչ