Կանգնեցրե՛ք Իմոբիլեին, իսկ Գատուզոն ժամանակ է վատնում?
Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկել է 20-րդ տուրը։ Տուրի մեկնարկային խաղում չեմպիոնության համար պայքարող «Լացիոն» «Օլիմպիկո» մարզադաշտում 5։1 հաշվով ջախջախեց Կլաուդիո Ռանիերիի գլխավորած «Սամպդորիային»:
Հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Չիրո Իմոբիլեն, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ առաջնության շրջանակում իր գոլերի թիվը հասցնելով 23-ի։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆելիպե Կայսեդոն ու Բաշտուշը։ Ջենովական ակումբի կազմից միակ գնդակը հեղինակել է Կարոլ Լինետին։
Սիմոնե Ինձզագիի սաներն առաջնության շրջանակում տարան 12-րդ անընդմեջ հաղթանակը և 45 միավորով զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը, իսկ «Սամպդորիան» 19 միավորով 16-րդն է։
Ջենարո Գատուզոյի գլխավորությամբ «Նապոլին» շարունակում է գլորվել անդունդը։ Նեապոլիտանական ակումբը կրեց 3-րդ անընդմեջ պարտությունը մասնագետի գլխավորությմաբ՝ սեփական հարկի տակ 0։2 հաշվով զիջելով «Ֆիորենտինային»։
Նեապոլիտանական ակումբին հաղթանակ պարգևեցին Ֆեդերիկո Կիեզայի, ինչպես նաև Դուշան Վլահովիչի խփած գոլերը։
«Նապոլին» 24 միավորով նահանջեց 12-րդ հորիզոնական։ «Ֆիորենտինան» նույնպես վաստակեց 24 միավոր՝ զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը։
# Ա-սերիա, Դուշան Վլահովիչ, Լացիո, Նապոլի, Չիրո Իմոբիլե, Սամպդորիա, Ֆեդերիկո Կիեզա, Ֆիորենտինա