Կազեմիրոն զղջում է Ման. Յունայթեդ տեղափոխվելու համար և մտադիր է հեռանալ ակումբից

Կազեմիրոն զղջում է Ման. Յունայթեդ տեղափոխվելու համար և մտադիր է հեռանալ ակումբից

08/10/2022 - 11:40

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Կազեմիրոն ակումբի շարքերը համալրելուց ընդամենը մեկ ամիս անց հիասթափվել է և զղջում է կայացրած որոշման համար։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, բրազիլացի ֆուտբոլիստն իր հարազատների հետ զրույցում վերջերս հայտնել, որ ափսոում է «Ռեալ Մադրիդից» հեռանալու համար։

Բացի դրանից, 30-ամյա ֆուտբոլիստը հայտնել է նաև, որ եթե հնարավորություն ունենար ժամանակը հետ տալ, ապա կարիերան կշարունակեր «Ռեալ Մադրիդի» կազմում` Կառլո Անչելոտիի գլխավորությամբ։

Հաղորդվում է, որ Կազեմիրոյի այս տրամադրվածությունը կապված է մանկունիանցիների ճամբարում խաղային ոչ բավարար պրակտիկա ունենալու հետ։

Բրազիլացի ֆուտբոլիստը կարծում է, որ իրավիճակը չի փոխվի, քանի դեռ «Մանչեսթեր Յունայթեդը» մարզում է Էրիկ Տեմ Հագը, ուստի մտածում է վարձավճարով կամ մշտական ​​հիմունքներով տեղափոխվել այնպիսի ակումբ, որի կազմում կանոնավոր խաղաժամանակ կստանա։

Հիշեցնենք, որ Կազմեիրոն վերջերս է 70 մլն եվրոյի դիմաց «Ռեալ Մադրիդից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում մասնակցել է 7 հանդիպման, որոնցից միայն երկուսում է եղել ակումբի մեկնարկային կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023