Կազեմիրոն զղջում է Ման. Յունայթեդ տեղափոխվելու համար և մտադիր է հեռանալ ակումբից
«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Կազեմիրոն ակումբի շարքերը համալրելուց ընդամենը մեկ ամիս անց հիասթափվել է և զղջում է կայացրած որոշման համար։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, բրազիլացի ֆուտբոլիստն իր հարազատների հետ զրույցում վերջերս հայտնել, որ ափսոում է «Ռեալ Մադրիդից» հեռանալու համար։
Բացի դրանից, 30-ամյա ֆուտբոլիստը հայտնել է նաև, որ եթե հնարավորություն ունենար ժամանակը հետ տալ, ապա կարիերան կշարունակեր «Ռեալ Մադրիդի» կազմում` Կառլո Անչելոտիի գլխավորությամբ։
Հաղորդվում է, որ Կազեմիրոյի այս տրամադրվածությունը կապված է մանկունիանցիների ճամբարում խաղային ոչ բավարար պրակտիկա ունենալու հետ։
Բրազիլացի ֆուտբոլիստը կարծում է, որ իրավիճակը չի փոխվի, քանի դեռ «Մանչեսթեր Յունայթեդը» մարզում է Էրիկ Տեմ Հագը, ուստի մտածում է վարձավճարով կամ մշտական հիմունքներով տեղափոխվել այնպիսի ակումբ, որի կազմում կանոնավոր խաղաժամանակ կստանա։
Հիշեցնենք, որ Կազմեիրոն վերջերս է 70 մլն եվրոյի դիմաց «Ռեալ Մադրիդից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում մասնակցել է 7 հանդիպման, որոնցից միայն երկուսում է եղել ակումբի մեկնարկային կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էրիկ Տեն Հագ, Կազեմիրո, Կառլո Անչելոտի, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ