Խորվաթիա 3:5 Իսպանիա հանդիպումը դարձել է Եվրոների վերջին 60 տարվա ամենաարդյունավետ հանդիպումը
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 5:3 հաշվով թրիլլերային հաղթանակ տարավ Խորվաթիայի նկատմամբ և նվաճեց մրցաշարի 1/4 եզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի Շվեյցարիայի դեմ։
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, այս հանդիպումը դարձել է Եվրոպայի առաջնությունների վերջին 60 տարվա ամենաարդյունավետ հանդիպումը։
Բացի դրանից, այս խաղը դարձել է Եվրոների պատմության երկրորդ ամենաարդյունավետ հանդիպումը։
Հատկանշական է, որ մրցաշարի պատմության ամենաարդյունավետ հանդիպումը եղել է առաջին խաղարկության ժամանակ` Եվրո-1960-ին։ Այդ ժամանակ Հարավսլավիայի հավաքակաը մրցաշարի կիսաեզրափակչում 5:4 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ընտրանուն։
Եվրոների պատմության շրջանամում երեք դեպք է գրանցվել, երբ որևէ հանդիպման շրջանակում 7 գոլ է գրանցվել.
Հարավսլավիա 3:4 Իսպանիա (Եվրո-2000, խմբային փուլ),
Հոլանդիա 6:1 Հարավսլավիա (Եվրո-2000, 1/4 եզրափակիչ),
Ֆրանսիա 5:2 Իսլանդիա (Եվրո-2016, 1/4 եզրաթակիչ)։
Յոթ դեպք է գրանցվել, երբ մեկ խաղի ընթացքում 6 գոլ են խփել կողմերը.
Հարավսլավիա 2:4 ԳՖՀ (Եվրո-1976, կիսաեզրափակիչ),
Չեխիա 3:3 Ռուսաստան (Եվրո-1996, խմբային փուլ)
Հարավսլավիա 3:3 Սլովենիա (Եվրո-2000, խմբային փուլ)
Գերմանիա 4:2 Հունաստան (Եվրո-2012, քառորդ եզրափակիչ)
Հունգարիա 3:3 Պորտուգալիա (Եվրո-2016, խմբային փուլ)
Պորտուգալիա 2:4 Գերմանիա (Եվրո-2020, խմբային փուլ)
Ֆրանսիա 3:3 (11 մ – 4:5) Շվեյցարիա (Եվրո-2020, 1/8 եզրափակիչ)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիայի հավաքական, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հավաքական, ԵՎՐՈ-2020, Իսպանիայի հավաքական, Խորվաթիայի հավաքական, Հարավսլավիայի հավաքական, Հունաստանի հավաքական, Չեխիայի հավաքական, Չեխոսլովակիայի հավաքական, Ռուսաստանի հավաքական