Խոակինը ցլամարտի արենա է մտել, ինչի հետևանքով խոշոր տուգանք է նրան սպառնում

Խոակինը ցլամարտի արենա է մտել, ինչի հետևանքով խոշոր տուգանք է նրան սպառնում

02/05/2022 - 13:49

«Բետիսի» ավագ Խոակինը ցլամարտի մեծ սիրահար է և անցնող հանգստյան օրերին այցելել է Իսպանիայի ամենահին` Մաեստրանսայի արենա` մասնակցելու միջոցառման։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ցլամարտիկ Անտոնիո Ֆերերան, տեսնելով Խոակինին, հրավիրել է նրան արենա, ինչն օրենքով արգելված է։

«Արի՛, դու նույնպես ցլամարտիկ ես։ Ցատկի՛ր, ես կվճարեմ տուգանքը»,- ասել է Ֆերերան Խոակինին։

Ֆուտբոլիստն անմիջապես չի արել Ֆերերայի խնդրանքը, բայց, այնուամենայնիվ, ցատկել է արգելապատնեշի վրայով դեպի ցլամարտիկը, ինչից հետո նրանք գրկախառնվել են։

Ըստ կորիդայի (խմբ.` ցլամարտ) օրենքների` հանդիսականներն իրավունք չունեն մտնել արենա, ինչի դիմաց նախատեսված է 30-60 հազար եվրո տուգանք` կախված խախռման չափից։

Հավելենք, որ Խոակինն ընթացիկ մրցաշրջանում «Բետիսի» կազմում անցկացրել է 32 հանդիպում` դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023