Խիմենեսի ու Լուիսի սարսափելի բախումը․ մեքսիկացին ծանր վնասվածք է ստացել🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Վուլվերհեմպտոնը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության հասավ «Արսենալի» նկատմամբ։
Այդ հանդիպման հենց մեկնարկում՝ 5-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո միմյանց բախվեցին «Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիսն ու «գայլերի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը։ Այդ բախումը սպասվածից ավելի սարսափելի էր, ինչի պատճառով հանդիպումը մոտ 10 րոպե կանգնել էր։
«Վուլվերհեմպտոնի» բուժանձնակազմը բավականին երկար ժամանակ օգնություն էր ցույց տալիս մեքսիակցի հարձակվողին և, վերջո, հանդիպման 15-րդ րոպեին նրան պատգարակի վրա տարան դեպի հանդարձարան, իսկ հետո հոսպիտալացրին։
Ինչպես հետագայում պարզվեց, Ռաուլ Խիմենեսի մոտ ախտորոշվել է գանգուղեղի կոտրվածք։ Նրան անմիջապես տեղափոխվել են Լոնդոնի հոսպիտալներից մեկը և տեղում վիրահատել են։ Այդ մասին տեղեկացնում է «Վուլվերհեմպտոնի» պաշտոնական կայքը։
# ԱՊԼ, Արսենալ, Դավիդ Լուիս, Ռաուլ Խիմենես, Վուլվերհեմփթոն