Խավի. «Վիճակահանության արդյունքում հայտնվեցինք չափազանց բարդ խմբում»
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց «Բավարիային»։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին.
«Անկեղծ` ես հավատում եմ, որ այս մրցաշրջանում մենք տիտղոսներ կնվաճենք։
Չեմ ցանկանում ծաղրել կամ կատակել մեր երկրպագուների հետ, քանի որ նման զգացողություն ունեմ, բայց մենք էլ պետք է ընդունենք նման իրավիճակները, առերեսվենք ճշմարտության հետ, շարունակենք պայքարել շատ ավելի լավ և վերացնենք սխալները։
Ընդհանուր առմամբ, տվյալ պահից սկսած, պետք է սկսենք վերալիցքավորվել ու պայքարել մյուս տիտղոսների համար։
Մենք պետք է ինքնաքննադատ լինենք։ Չեմպիոնների լիգայի յուրքանչյուր խաղում մենք նվազագույնը մրցունակ տեսք ենք ունեցել։
Ի տարբերություն այս հանդիպման` կարծում եմ` Մյունխենում մենք գերազանցեցինք «Բավարիային»։
Ֆուտբոլիստների հետ զրույցում ես խոսեցի համարձակության, ինտենսիվության, մենապայքարներում հաղթանակի մասին, սակայն այս մրցաշրջանում առաջին անգամ ես զգում եմ, որ մենք բավարար դիմադրություն ցույց չտվեցինք մրցակցին:
Վիճակահանության արդյունքում շատ բարդ խմբում հայտնվեցինք և տպավորություն է, թե Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում շատ բան է մեր դեմ։ Ֆուտբոլը դաժան վարվեց մեզ հետ։
Նախկինում դժվար պահերին մենք կռվել ենք, բայց ոչ այս անգամ։
Մրցաշրջանը հոկտեմբերին չի ավարտվում. դեռ շատ տիտղոսներ կան, որոնց համար պետք է պայքարենք։
Չեմպիոնների լիգայից այսպես դուրս մնալը շատ դաժան է, բայց եթե վերլուծենք մեր նախորդ խաղերը, կտեսնենք որ մենք ավելիին էինք արժանի դրանցից յուրաքանչյուրում»,- եզրափակել է Խավին, ում խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «բլաուգրանան» երկրորդ տարին անընդմեջ չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլն ու պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Խավի, Չեմպիոնների-լիգա