Խավին, հնարավոր է, նպաստի, որ Լեո Մեսսին վերադառնա Բարսելոնա
Խավիի` «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ նշանակվելու փաստը, հնարավոր է, նպաստի, որ ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին վերադառնա կատալոնական ակումբ։ Այդ մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ` չնայած Մեսսիի ու «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի միջև հարաբերությունները վատթարացել են, Խավին կարող է ազդեցություն ունենալ, որ «բլաուգրանասի» իր նախկին խաղընկերը վերադառնա հարազատ ակումբ։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին 2021 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ «Բարսելոնայից»` տեղափոխվելով ՊՍԺ։
Նշենք, որ 2004-2015 թթ. Լեո Մեսսին ու Խավին միասին հանդես են եկել «կապտանռնագույնների» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լեո Մեսսի, Խավի, ՊՍԺ, տրանսֆերներ