Խավի. «Բարսան 2 միավոր կորցրեց. մենք գերիշխում էինք դաշտում»
Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «էսպանյոլի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին.
«Կարծում եմ` կարող էինք հաղթել։ Հիանալի հնարավորություն ունեինք հաշիվը 2:0 դարձնելու, նույնիսկ 1:1 հաշվի ժամանակ մենք ավելի լավ տեսք ունեինք, իսկ երկրորդ բաց թողած գնդակը մեր սխալի հետևանքն էր։
Այո՛, երբ գոլի հեղինակ ես դառնում վերջին վայրկյաններին, զգացողություն է լինում, թե վաստակել ես այդ միավորը, սակայն եթե ամեն ինչ ավելի խորը վերլուծենք, մենք պետք է հաղթեինք այս խաղում։
Մենք շատ ավելի լավ էինք խաղում ու ավելի շատ գոլային պահեր ունեցանք։ «Բարսան» կորցրեց 2 միավոր, քանի որ գերիշխում էր դաշտում։
Ցավալի է, որ չկարողացանք հաշիվը դարձնեինք 2:0։ Եթե խփեինք երկրորդ գոլը, հանդիպումն այլ ընթացք կստանար»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էսպանյոլ, Լա-լիգա, Խավի