Խավի. «Բարսան գերիշխում էր, թեև լավագույն հանդիպումը չանցկացրեց»
Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։
Հանդիպումից հետո տպավորություններով է կիսվել «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին.
«Այնպիսի տպավորություն է, թե ամեն ինչ չի դասավորվում այնպես, ինչպես մեզ պետք է։ Մենք պայքարում ենք մինչև վերջ, սակայն ֆուտբոլն այսպիսինն է։
Մեր բախտը չբերեց չորքշեբաթի օրը (Խմբ.` խոսքը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ինտերի» դեմ կայացած հանդիպման մասին է (3:3)), իսկ այսօր պարտվեցինք, սակայն սա ընդամենը 3 միավոր է։
Լավ հնարավորություն ունեինք պահպանել առաջատարությունը, սակայն հեռանում ենք ձեռնունայն։
Մենք հաճախ էինք ներխուժում «Ռեալի» տուգանային հրապարակ, բայց նրանք լավ էին պաշտպանվում։ Ինձ թվում է՝ ամեն ինչ մեր դեմ է աշխատում։
Մենք խոսում էինք այն մասին, որ պետք է խուսափենք մրցակցի հակագրոհներից, սակայն նրանք դեռ առաջին րոպեներին «բռնեցին» մեզ` բացելով հանդիպման հաշիվը։
Պետք է ընդգծեմ, որ մեր թիմի կառուցումը դեռևս ընթացքի մեջ է, սակայն պետք է ավելացնենք մրցունակությունը։
«Բարսան» գերիշխում էր դաշտում, թեև լագագույն հանդիպումը չանցկացրեց։ Մենք կարողացանք «Ռեալին» ստիպել խաղալ իր կիսադաշտում։
Գրեթե ոչինչ չունեմ ավելացնելու։ Տհաճ իրավիճակ է»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Խավի, Ռեալ Մադրիդ