Խավի. «Բարսային» շատ էին քննադատում, բայց չեմպիոնությունն ապահովագրեց մեր նախագիծը»
«Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրում հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։
Այդ հաղթանակից հետո «բլաուգրանան» վաստակեց 85 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ դարձավ Լա լիգայի չեմպիոն։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Խավին.
«Հիանալի զգացողություններ ունենք։ Մեր աշխատանքը լավ ենք կատարել, որն սկսվել էր դեռևս նախորդ տարվա հուլիսից և արդեն 10 ամիս է տքնաջան մարզվում էինք։ Ակումբն ու երկրպագուներն արժանի էին այս նվաճմանը։ Այս աշխատանքի շնորհիվ մենք հասել ենք կայունության։
Մենք տիտղոսն ապահովագրեցինք հիանալի խաղում։ Միայն թե խաղավերջում հանգստացանք, իսկ մրցակիցը հպարտություն ցույց տվեց։
Տոնելը նորմալ է, սակայն մենք հասկանում էինք, որ տանը չենք. չի կարելի անարգել մրցակցին։
Հասկանում եմ` դժվար է զսպել էմոցիաները, սակայն ես ֆուտբոլիստներին ասացի, որ ավելի լավ է որքան հնարավոր է շուտ հեռանան խաղադաշտից։
Մեզ այս տիտղոսը հեշտ չի տրվել։ «Բարսային» շատ էին քննադատում, սակայն այս չեմպիոնությունն ապահովագրեց մեր նախագիծը։
Մի շարք խաղերում պարզապես հիանալի ենք գործել` ցույց տալով, որ մեկ միասնական թիմ ենք։
Ցանկանում ենք հաղթել նաև մնացած 4 խաղերում։ Մենք արդեն հասել ենք մեր նպատակին, ինչը շատ բարդ էր»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էսպանյոլ, Լա-լիգա, Խավի