Լուկակուի բենեֆիսը. Բելգիան ջախջախեց Էստոնիային 🎥

Լուկակուի բենեֆիսը. Բելգիան ջախջախեց Էստոնիային 🎥

13/09/2023 - 09:44

Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Բելգիայի հավաքականը F խմբի շրջանակում Բրյուսելում մրցեց Էստոնիայի ընտրանու դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «կարմիր սատանաներն» ունեին խաղային տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ Ռոմելու Լուկակուն, ով իր անվան դիմաց երկու գոլ և մեկ գոլային փոխանցում գրանցեց։

Ռոբերտո Մարտինեսի թիմի կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Յան Վերտոնգենը, Լեանդրո Տրոսարը և Շարլ դե Կետելարեն։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Շվեդիա 1:3 Ավստրիա

F խումբն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Բելգիա – 13 միավոր
  2. Ավստրիա – 13
  3. Շվեդիա – 6
  4. Ադրբեջան (անցկացրած 4 խաղ) – 1
  5. Էստոնիա – 1

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023