Սուարեսը Լա լիգայի լավագույն ռմբարկուների պայքարում շրջանցեց Մեսսիին

Սուարեսը Լա լիգայի լավագույն ռմբարկուների պայքարում շրջանցեց Մեսսիին

25/01/2021 - 14:00

Իսպանական Լա լիգայի 20 տուրի «Վալենսիայի» դեմ խաղում (3:1) «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը հերթական անգամ դարձավ գոլի հեղինակ և առաջնությունում խփած գոլերի քանակով շրջանցեց Լեո Մեսսիին։

Ինչպես տեղեկացնում է Sports.ru-ն, ուրուգվայցին իր գոլերի քանակը հասցրեց 12-ի, այնինչ Մեսսին իր ակտիվում ունի 11 գոլ։

34-ամյա ֆուտբոլիստը, խփած գոլերի քանակով, հավասարվեց «Սևիլիայի» հարձակվող Յուսուֆ Էն Նասիրիին։

2021 թվականի ընթացքում Սուարեսը 4 հանդիպումներում նույնքան անգամ գրավել է մրցակիցների դարպասը։

Հիշեցնենք, որ Սուարեսը «Ատլետիկո» է տեղափոխվել նախորդ տարվա սեպտեմբերի 24-ին «Բարսելոնայից»։

Վերջերս խոսելով ուրուգվայցու արդյունավետության մասին՝ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը նշել է, որ չի զղջում Սուարեսի տեղափոխության հարցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023