Լուիշ Դիաշն առաջին արդյունավետ գործողությունը կատարեց Լիվերպուլի կազմում🎥
Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Քարդիֆին»։
Մերսիսայդյան ակումբի կազմում 58-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ թիմի նորեկ Լուիշ Դիաշը, ով 68-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Տակումի Մինամինոյին` կատարելով առաջին արդյունավետ գործողությունը «Լիվերպուլի» շարքերը համալրելուց հետո։
Կիշեցնենք, որ կոլումբացի վինգերը վերջերս է 45 մլն եվրոյի դիմաց «Պորտուից» տեղափոխվել «Լիվերպուլ»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Անգլիայի գավաթ, Լիվերպուլ, Լուիշ Դիաշ, Քարդիֆ