Լիվերպուլն օգտվեց Չելսիի նվերից՝ ներխուժելով ՉԼ գոտի🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Բյորնլիի» դեմ։
Հանդիպման մեծ մասում Յուրգեն Կլոպի թիմն ուներ ինչպես տարածքային, այնպես էլ խաղային լուրջ առավելություն, ինչի արդյունքում մերսիսայդյան ակումբը 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, իսկ գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Ռոբերտո Ֆիրմինոն, Նաթանիել Ֆիլիպսն ու Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը։
Այսպիսով, այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 66 միավոր և խփած ու բաց թողած ավելի լավ հարաբերակցության շնորհիվ շրջանցեց «Լեսթերին» ու բարձրացավ 4-րդ հորիզոնական՝ ներխուժելով Չեմպիոնների լիգայի գոտի։
«Բյորնլին» մնաց 39 միավորով և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքս Օքսյելդ-Չեմբերլեն, ԱՊԼ, Բյորնլի, Լեսթեր, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Նաթանիել Ֆիլիպս, Չեմպիոնների-լիգա, Ռոբերտո-Ֆիրմինո