Լիվերպուլն իր տարերքի մեջ էր` գերանհավանական հաշվով հաղթելով Բորնմութին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Բորնմութի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ մերսիսայդյան ակումբը պարզապես իր տարերքի մեջ էր և մրցակցի դարպասն ուղարկեց 9 անպատասխան գնդակ։
Յուրգեն Կլոպի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձան Ռոբերտո Ֆիրմինոն ու Լուիշ Դիասը, մեկական անգամ էլ աչէի ընկան Հարվի Էլիոթը, Տրեն Ալեքսանդր-Առլոնդը, Վիրջիլ վան Դեյկը, Ֆաբիո Կարվալիուն, իսկ «բալերի» պաշտպան Քրիս Մեֆամը գրավեց սեփական դարպասը։
Նշենք, որ Ռոբերտո Ֆիրմինոն, բացի խփած երկու գոլից, կատարեց նաև երեք գոլային փոխանցում։
Այսպիսով, «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի 2022/23 մրցշարջանում տոնեց առաջին հաղթանակը, վաստակեց 5 միավոր` բարձրանալով 9-րդ հորիզոնական։
«Բորնմութը», 3 միավորով, 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բորնմութ, Լիվերպուլ, Լուիշ Դիաշ, Հարվի Էլիոթ, Յուրգեն-Կլոպ, Ռոբերտո-Ֆիրմինո, Վիրջիլ-վան-Դեյկ, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Ֆաբիո Կարվալիո