Լիվերպուլը պաշտոնական առաջարկ է կատարել Պորտուի աստղին գնելու համար
«Լիվերպուլը» միացել է «Պորտուի» առաջատար Լուիշ Դիաշի համար մղվող պայքարին ու ակտիվորեն հետաքրքրված է նրա ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, մերսիսայդյան ակումբը կոլումբացի վինգերին գնելու համար «վիշապներին» առաջին պաշտոնական առաջարկն է կատարել։
Աղբյուրի փոխանցմամբ` «Լիվերպուլը» Դիաշի տրանսֆերի դիմաց Լիսաբոնը ներկայացնող ակումբին պատրաստ է վճարել 40+25 մլն եվրո։
25-ամյա ֆուտբոլիստն այժմ Հարավային Ամերիկայում է` Կոլումբայի հավաքականի ճամբարում ու պատրաստվում է ԱԱ որակավորման փուլի Պերուի դեմ հանդիպմանը։
Ռոմանոն գրում է, որ «Լիվերպուլը» ցանկանում է պատրաստ լինել նաև իրադարձությունների այնպիսի զարգացման, որ հնարավորության դեպքում Կոլումբիա գործուղի ակումբի ներկայացուցիչներին, ովքեր այնտեղ կկազմակերպեն Դիաշի բուժզննումը։
Մեկ էլ այլ ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ հայտնում է, որ Դիաշը «Լիվերպուլի» հետ արդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել, որը նախատեսված է լինելու մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Հատկանշական է, որ «Տոտենհեմը» հունվարի 26-ին Դիաշի գնելու համար նույնպես պաշտոնական առաջարկ է կատարել «Պորտուին», սակայն դեռևս հայտնի չէ պորտուգալական ակումբի պատասխանը։
Հավելենք, որ կոլումբացի եզրային հարձակվողը «Պորտուի» կամզում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 125 հանդիպում` դառնալով 41 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Լուիշ Դիաշ, Նիկոլո Սկիրա, Պորտու, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո