Լիվերպուլը  կազմել է կենտրոնական պաշտպանների շորթ-լիստ, որոնց ցանկանում է ձեռք բերել

Լիվերպուլը կազմել է կենտրոնական պաշտպանների շորթ-լիստ, որոնց ցանկանում է ձեռք բերել

13/11/2020 - 17:56

«Լիվերպուլը» կենտրոնական պաշտպանների հարցում բավականին ծանր վիճակում է հայտնվել, քանի որ հիմնական կազմի միանգամից երկու ֆուտբոլիստ ծանր վնասվածք է ստացել։ Խոսքը, իհարկե, Վիրջիլ վան Դեյկի և Ջո Գոմեսի մասին է, ովքեր վերջերս ծանր վնասվածքներ են ստացել և մրցաշրջանի մնացած ժամանակահատվածը բաց են թողնելու։ Ժոել Մատիպն էլ կայուն ելույթներով աչքի չի ընկնում և վերջին շրջանում նույնպես բուժվում է տարբեր վնասվածքներից․ կամերունցի պաշտպանը, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ կվերադառնա միայն 2021 թվականի հունվարին։

Ինչպես տեղեկացնում է Тhe Atletic-ը, Յուրգեն Կլոպը ակումբի ղեկավարությանը հորդորել է անհապաղ ձեռք բերել նոր կենտրոնական պաշտպան՝ ներկայացնելով այն խաղացողիներին, որոնց կցանկանա տեսնել իր թիմի կազմում։

Մերսիսայդյան ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը լինելու է «Լայպցիգի» ֆուտբոլիստ Դայո Ուպամեկանոն, ում դիմաց ակումբը պահանջում է ընդամենը 40 մլն եվրո։

Բացի Ուպամեկանոյից, «կարմիրները» դիտարկում են նաև Բեն Ուայթի («Բրայթոն»), Օզակ Կաբակի («Շալկե-04»), ինչպես նաև «Տորինոյի» պաշտպան Գլեյսոնի տարբերակները։

Հավելենք, որ ակումբը կենտրոնական պաշտպանի խնդիրը մտադիր էր լուծել միայն 2021 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն ստեղծված իրավիճակում «Լիվերպուլը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում անպայման որևէ մեկին ձեռք կբերի այդ դիրքի համար։

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023