Լիդսը շատ մոտ է ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն իրականացնելուն
«Հոֆֆենհայմի» կենտրոնական հարձակվող Ժորժինիո Ռյուտերն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Լիդսի» կազմում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, ակումբները շատ մոտ են գործարքի հարցում վերջնական համաձայնության հասնելուն։
Նշվում է, որ «Լիդսը» 20-ամյա հարձակվողի դիմաց «գյուղացիներին» կվճարի 35 մլն եվրո, իսկ նրա հետ կկնքի 4.5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Հավելենք, որ այս գործարքը դառնալու է յորքշիրյան ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։
Մինչ այս «Լիդսի» պատմության ամենաթանկարծեք տրանսֆերը եղել է Բրենդոն Արոնսոնի գործարքը, երբ 2022 թ. ամռանը նրա դիմաց ակումբը «Զալցբուրգին» վճարեց 32 մլն եվրո։
Վերջում ավելացնենք, որ Ժորժինիո Ռյուտերը «Հոֆֆենհայմի» կազմում հանդես է գալիս 2021 թ. փետրվարից։ Այդ ժամանակ գերմանական ակումբը ֆրանսիացի հարձակվողի դիմաց «Ռենին» վճարել է ընդամենը 750 հազար եվրո։
Ռյուտերը մինչ օրս «Հոֆֆենհայմի» կազմում անցկացրել է 64 հանդիպում` դառնալով 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժորժինիո Ռյուտեր, Լիդս, Հոֆֆենհայմ, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ