Լիգա 1-ը ներկայացնող ակումբը բանակցում է Շվեյցարիայի գլխավոր մարզչի հետ

Լիգա 1-ը ներկայացնող ակումբը բանակցում է Շվեյցարիայի գլխավոր մարզչի հետ

26/07/2021 - 14:26

Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Պետկովիչը, հնարավոր է, 7 տարի անց վերադառնա ակումբային ֆուտբոլ։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, Լիգա 1-ը ներկայացնող «Բորդոն» իր ղեկին ցանկանում է տեսնել հենց 57-ամյա մասնագետին։

Աղբյուրի փոխանցմամբ` ներկա պահին Պետկովիչն ընտանիքի հետ իր արձակուրդն անցկացնում է Իբիցայում, սակայն նրա գործակալը բանակցություններ է վարում ֆրանսիական ակումբի հետ։

Հատկանշական է, որ «Բորդոյի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժան-Լուի Գասեն դեռևս 1 տարվա պայմանագիր ունի ակումբի հետ, սակայն ղեկավարությունը կարծես թե մտադիր է ավելի բարձրակարգ մասնագետ հրավիրել։

Հավելենք, որ Վլադիմիր Պետկովիչն ակումբային ֆուտբոլում վերջին անգամ աշխատել է 2012-14 թթ., երբ մարզել է «Լացիոն»։

2014 թ. սկսած` Պետկովիչը գլխավորում է Շվեյցարիայի հավաքականը, որը նրա գլխավորությամբ մինչ այս պահն անցկացրել է 78 հանդիպում, որոնց շրջանակում տոնել է 42 հաղթանակ, 14 խաղ ավարտել ոչ-ոքի, իսկ ևս 22-ում պարվել է։

Նշենք նաև, որ Պետկովիչը նույնպես գործող պայմանագիր ունի Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որն ավարտվում է 2022 թ. դեկտեմբերի 31-ին։

հիշեցնենք, որ վերջերս կայացած Եվրո-2020-ի շրջանակում Շվեյցարիայի հավաքականը դարձավ մրցաշարի իսկական անակնկալը, որը 1/8 եզրափակչի շրջանակում գերազանց comeback արեց աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի դեմ խաղում (3:3) և մրցակցին հաղթեց 11-մետրանոց հարվածաշարի օգնությամբ։

Իսպանիայի դեմ կայացած 1/4 եզրափակչի խաղում էլ հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, սակայն 11-մետրանոցների ժամանակ շվեյցարացիներն այս աանգամ իրացրին իրենց հարգածները և դուրս մնացին հետագա պայքարից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023