Լիգայի գավաթ. Չելսին թենիսին բնորոշ հաշվով ջախջախեց Միդլսբրոյին` դուրս գալով եզրափակիչ 🎥
Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Միդլսբրոյի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Միդլսբրոն» 1:0 հաշվով անակնկալ հաղթանակ էր տարել։
Պատասխան խաղում «ազնվականներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 6:1 հաշվով։
Մաուրիսիո Պոչետինոյի թիմից դուբլի հեղինակ դարձավ Քոուլ Պալմերը, մեկական գոլ էլ խփեցին Էնցո Ֆերնանդեսը, Աքսել Դիսասին, Նոնի Մադուեկեն, իսկ հյուրերի կիսապաշտպան Ջոնաթան Հոուսոնը գրավեց սեփական դարպասը։
«Միլդսբրոյի» միակ գոլը խփեց Մորգան Ռոջերսը։
Այսպիսով, «Չելսին» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 6:2 հաշվով` դուրս գալով Լիգայի գավաթի եզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Ֆուլհեմ» – «Լիվերպուլ» դիմակայության հաղթողի դեմ։
Հավելենք, որ մրցաշարի եզրափակիչը կայանալու է փետրվարի 25-ին` Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Carabao Cup, Անգլիայի լիգայի գավաթ, Աքսել Դիսասի, Էնցո Ֆերնանդես, Մաուրիսիո-Պոչետինո, Նոնի Մադուեկե, Չելսի, Քոուլ Պալմեր