Լա լիգայի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստն` ըստ Interfootball-ի հարցման մասնակիցների 📸

Լա լիգայի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստն` ըստ Interfootball-ի հարցման մասնակիցների 📸

28/05/2024 - 13:05

Մայիսի 26-ին ավարտվեց իսպանական Լա լիգայի 2023/24 մրցաշրջանը. «Ռեալ Մադրիդը» 36-ըդ անգամ դարձավ չեմպիոն, «Բարսելոնան» զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Ժիրոնան»։

Անցնող օրերին Interfootball-ը Telegram-ի ալիքում բոլոր դիրքերի համար հարցումներ անցկացրեց` պարզելու Լա լիգայի խորհրդանշական հավաքականը, լավագույն ֆուտբոլիստին ու գլխավոր մարզչին։

Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն ունի հետեյալ տեսքը.

Դարպասապահ – Անդրեյ Լունին («Ռեալ Մադրիդ»)

Պաշտպաններ – Դանի Կարվախալ («Ռեալ Մադրիդ»), Ռոնալդ Արաուխո («Բարսելոնա»), Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ Մադրիդ»), Ֆերիան Մենդի («Ռեալ Մադրիդ»)

Կիսապաշտպաններ – Տոնի Կրոս, Ֆեդե Վալվերդե, Ջուդ Բելինգհեմ (բոլորը` «Ռեալ Մադրիդ»)

Հարձակվողներ – Վինիսիուս («Ռեալ Մադրիդ»), Արտյոմ Դովբիկ («Ժիրոնա»), Լամին Յամալ («Բարսելոնա»)

Գլխավոր մարզիչ – Կառլո Անչելոտի («Ռեալ Մադրիդ»)

Լավագույն ֆուտբոլիստ – Ջուդ Բելինգհեմ

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023