Լապորտա. «Տեբասը կրկին հանել է դիմակը. նա ֆոբիա ունի Բարսելոնայից»
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատասխանել է Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասի խոսքերին։
«Տեբասը կրկին հանել է դիմակը. նա ֆոբիա ունի «Բարսելոնայից»։
Տեբասը պարբերաբար փորձում է ապակայունացնել մեզ։ Ես նրան այդ հաճույքը չեմ պատճառի` տալով հրաժարական։ «Բարսելոնան» նրա գործընկերներից մեկն է։ Ով կորոշի արատավորել ակումբի պատմությունը, կստանա վճռական պատասխան»,- նշել է Լապորտան, ում խոսքերը մեջբերում է Diario Sport-ը։
Հիշեցնենք, որ Լա լիգայի նախագահը, «Բարսելոնայի» կոռուպցիոն սկանդալի հետ կապված, նշել էր, որ Լապորտան պետք է կա՛մ խելքը գլխին բացատրություն տա կա՛մ հրաժարական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լա-լիգա, Խավիեր Տեբաս