Լապորտա. «Հուսով էի` Մեսսին կառաջարկի անվճար խաղալ Բարսայում»

Լապորտա. «Հուսով էի` Մեսսին կառաջարկի անվճար խաղալ Բարսայում»

08/10/2021 - 19:35

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կրկին խոսել է ակումբի նախկին հարձակվող Լեո Մեսսիի մասին.

«Ես այնքան եմ սիրում Մեսսիին, որ չեմ կարող ջղայնանալ նրա վրա, սակայն ժամանակի ընթացքում հասկանում ես, որ ոչինչ չի ստացվում, և երկու կողմն էլ շատ հիասթափված են։

Ցանկանում էինք, որ Մեսսին մնա ակումբում, սակայն կար նաև հսկայական ճնշում` կապված նրա ստացած առաջարկներից։ Նա գիտեր, որ կտեղափոխվի ՊՍԺ, եթե չմնա «Բարսայում»։

Ամեն ինչ ապացուցում է, որ Մեսսին նախքան «Բարսելոնայից» հեռանալը խոշոր առաջարկ է ստացել ՊՍԺ-ից։

Երբ բանը հասավոր որոշում կայացնելուն, ես վստահ էի, որ ամեն ինչ անում եմ ի շահ «Բարսելոնայի»։ Ես հուսով էի` ամեն ինչ վերջին պահին կփոխվի, և Մեսսին կառաջարկի անվճար խաղալ «Բարսայում», սակայն պետք չէ սպասել, որ նրա մակարդակի ֆուտբոլիստը կգնա այդ քայլին։

Մենք հիանալի հարաբերություններ ունենք, և ես գիտեի, որ եթե մենք բարելավենք մեր ֆինանսական վիճակը, ապա գիտեինք, որ կբավարարենք նրան, սակայն չկարողացանք պահանջներ ներկայացնել` իմանալով ՊՍԺ-ի առաջարկի մասին»,- նշել է Լապորտան RAC1-ի ուղիղ եթերում, որը մեջբերում է Marca

Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսին, ֆինանսական խնդիրների և Լա լիգայի տնտեսական սահմանափակումների պատճառով, «Բարսելոնան» չկարողացավ գրանցել Լեո Մեսսիի պայմանագիրը, ինչից հետո արգենտինացի հարձակվողն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց ՊՍԺ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023