Լապորտա. «Բարսա» տեղափոխվելը դեռ առաջնահերթություն է համաշխարհային ֆուտբոլիստների համար»
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ակնարկել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ պայմանագիր կնքելու մասին։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լապորտան գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին հարցից հետո, որպես գոհունակության նշան, բութ մատն է ցույց տվել։
Բացի դրանից, 60-ամյա ֆունկցիոները Barça Vision նախագծի նախագծի շնորհանդեսի ընթացքում խոսել է ակումբի տրանսֆորային ծրագրերի մասին.
«Շուկայի արձագանքը լավն է. ադեկվատ է։ Պետք է ասեմ, որ համաշխարհային մակարդակի խաղացողների համար «Բարսա» տեղափոխվելը դեռ առաջնահերթություն է»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հավելենք, որ համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ «բլաուգրանան» ավարտին է հասցրել Իլկայ Գյունդողանի գործարքը, ում հետ պայմանագիրը կնքելու է «2+1» ձևաչափով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Իլկայ Գյունդողան, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ