Լապորտան ցանկայում է գլխավոր մարզիչ նշանակել Ռայկարդին, իսկ Վան Բաստենին` նրա օգնական
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը, հնարավոր է, վերսկսի մարզչական կարիերան։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «բլաուգրանան» հոլանդացի մասնագետին դիտարկում է` որպես գլխավոր մարզչի պաշտոնում Խավիի փոխարինողի, ով 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո լքելու է կատալոնական ակումբը։
Աղբյուրի փոխանցմամբ` «կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտան արդեն կապվել է Ռայկարդի հետ և հայտնել, որ ցանկանում է նրան նշանակել ակումբի գլխավոր մարզիչ։
Բացի այդ, Լապորտան ցանկանում է հոլանդացի մեկ այլ լեգենդար նախկին ֆուտբոլիստ Մարկո վան Բաստենին նշանակել Ռայկարդի օգնական։
Նշենք, որ Ֆրանկ Ռայկարդը «Բարսելոնան» արդեն մարզել է 2003-08 թթ.։ Այդ ժամանակ ակումբը հոլանդացի մասնագետի գլխավորությամբ նվաճել է 5 տիտղոս, այդ թվում` հաղթելով Չեմպիոնների լիգան։
Ռայկարդի վերջին աշխատավայրը եղել է Սաուդյան Արաբիայի հավաքականը, որը մարզել է 2011-13 թթ., իսկ 2016թ. հայտարարեց մարզչական կարիերան ավարտելու մասին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Խավի, Մարկո վան Բաստեն, Ֆրանկ Ռայկարդ