Լապորտան մեկնաբանել է Մբապեի` Բարսելոնա հավանական տեղափոխության մասին լուրը
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի` կատալոնական ակումբ հավանական տեղափոխության մասին լուրը.
«Յուրաքանչյուր ոք ունի հայտարարություններ և հրապարակուներ ազատություն, որ մեծ ակումբները հետաքրքրված են համաշխարհային աստղերով, և մենք հասկանում ենք, որ ֆուտբոլային ժամանակակից աշխարհն այսպես է աշխատում։
Ես չեմ ցանկանում քննարկել այդ թեման, քանի որ դրանով ես միայն կվնասեմ ակումբի շահերը։
Եթե ես խոսեմ այն խաղացողի մասին, ում հետ ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել, ապա միայն կբարձրացնեմ նրա տրանսֆերային արժեքը, այդ պատճառով էլ ո՛չ այս խաղացողի, ո՛չ մյուսների դեպքում չէի ցանկանա որևէ բան ասել՝ ակումբին վնաս չհասցնելու համար։
Մեր ղեկավարներն աշխատում են կազմն ուժեղացնելու ուղղությամբ, որն ավելի ու ավելի է ամրապնդվում, և մենք գոհ ենք այդ աշխատանքի արդյունքներից։
Ես ուզում եմ բոլորին հասկացնել, որ ակումբը մեզ համար գլխավորն է, և մենք չենք ուզում փնտրել ու գնել այնպիսի խաղացողների, ովքեր իրենց ակումբից վեր կդասեն»,- նշել է «բլաուգրանայի» նախագահը, ում խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ, ըստ մամուլում տարածված լուրերի, «Բարսելոնան» ցանկանում է պայմանգիր կնքել Կիլիան Մբապեի հետ, իսկ վերջինս պատրաստ է լսել կատալոնական ակումբի առաջարկը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Կիլիան-Մբապե, ՊՍԺ, տրանսֆերներ