Լապորտան Բարսելոնայում աշխատավարձի առավելագույն չափ է սահմանել
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ակումբում նոր ֆինանսական օրենքներ է սկսել կիրառել։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «բլաուգրանայի» ղեկավարն աշխատավարձի առավելագույն չափ է սահմանել։
Այժմ յուրաքանչյուր ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը չպետք է գերազանցի 10 մլն եվրոն։
Դրա շնորհիվ կատալոնական ակումբը փորձում է նվազեցնել աշխատավարձերի բյուջեն։
Հաղորդվում է, որ այդ սահմանափաչի պատճառով «Բարսելոնան» չկարողացավ պայքարել «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի տրանսֆերի հարցում, ով «Բարսելոնայից» պահանջել է 12 մլն եվրո աշխատավարձ։
Հիշեցնենք, ոը գերմանացի պաշտպանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»։
Վտանգի տակ է նաև «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահի տրանսֆերը, ով, ըստ որոշ տեղեկությունների, կատալոնական ակումբի ղեկավարությանը խոստացել է, որ 2023 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Բարսելոնա»։
Այդուհանդերձ, եգիպտացի եզրային հարձակվողը պահանջում է, որ «կապտանռնագույններն» իրեն վճարեն տարեկան 17 մլն եվրո աշխատավարձ։
Հատկանշական է, որ աշխատավարձի սահմանաչափից կտուժեն նաև «Բարսելոնայի» մի շարք գործող ֆուտբոլիստներ։
Խոսքը, առաջին հերթին, Ժերար Պիկեի և Ֆրենկի դե Յոնգի մասին է, ովքեր ստիպված կլինեն իրենց աշխատավարձը նվազեցնել 50%-ով։
Հավելենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» աշխատավարձերի բարձր բյուջեի պատճառով դեռևս չի կարողանում հայտարարել այն գործարքների մասին, որոնք վաղուց ավարտին է հասցրել, քանի որ չի կարողանալու նրանց հայտավորել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Ռյուդիգեր, Բարսելոնա, Ժերար Պիկե, Ժոան Լապորտա, Մոհամեդ-Սալահ, տրանսֆերներ, Ֆրենկի-դե-Յոնգ