Լապորտայի հայտարարությունը` կապված Բարսելոնայի` ՉԼ-ից դուրս մնալու հետ
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դիմել է ակումբի երկրպագուներին` կապված Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալու հետ.
«Ես կիսում եմ ձեր հիասթափությունը, որը կապված է ՉԼ-ից դուրս մնալու հետ։
Մենք բոլորս կարծում են, որ թիմի կազմն անհրաժեշտ է ուժեղացնել։ Խնդիրն այն է, որ մենք ժառանգություն ենք ստացել հիմնական կազմի այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր բավական մեծ պայմանագրեր ունեին թիմի հետ։ Այդ խնդիրը մեզ հետ է պահում աշխատավարձի շեմին համապատասխանելուց։
Չնայած դրան` մենք տարբերակներ ենք փնտրում` ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի կազմն ուժեղացնելու համար, և անում ենք ամեն ինչ, որպեսզի հասնենք դրանք։
Այժմ խնդրում եմ, հանուն «Բարսայի», մեզ հետ շարժվեք նույն ուղղությամբ»,- գրել է Լապորտան Twitter-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում կատալոնական ակումբը հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց «Բավարիային», ինչի հետևանքով E խմբում նահանջեց 3-րդ հորիզոնական և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Չեմպիոնների-լիգա