Պաշտոնական․ Անխելինիոն դարձավ Լայպցիգի լիիրավ ֆուտբոլիստ
Ինչպես տեղեկացնում է «Լայպցիգի» պաշտոնական կայքը, ակումբը «Մանչեսթեր Սիթիից» գնել է ձախ պաշտպան Անխելինիոյի ամբողջական տրանսֆերային իրավունքները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի դիմաց «ցլերը» «Սիթիին» վճարել են 18 մլն եվրո, իսկ իսպանացի պաշտպանը «Լայպցիգի» հետ պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի կազմում վարձավճարով հանդես էր գալիս 2020 թվականի փետրվարից։ Մինչ այժմ Անխելինիոն «Լայպցիգի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխելինիո, Լայպցիգ, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ