Իտալիայի գավաթ. «Ռոման» գոլառատ պայքարում պարտվեց` ավարտելով մրցելույթը 🎥
Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռոման» սեփական դաշտում 2:3 հաշվով անսպասելի պարտություն է կրել «Տորինոյից»։
Հռոմում կայացած խաղում թուրինյան ակումբի հաղթական գոլը 90-րդ րոպեին խփել է Էմիրհան Իլքհանը։ Մարկո Բարոնիի գլխավորած թիմից դուբլ է գրանցել Չե Ադամսը։
«Ջալոռոսիից» դարպասի գրավմամբ աչքի են ընկել Մարիո Էրմոսոն ու 16-ամյա հարձակվող Անտոնիո Արենան։
Այսպիսով, «Տորինոն» դարձել է գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի 7-րդ մասնակիցը, որտեղ փետրվարի 4-ին կմրցի «Ինտերի» դեմ։ «Ռոման» ավարտեց մրցելույթը։
Քառորդ եզրափակիչում կկայանան նաև «Բոլոնիա» – «Լացիո» ու «Ատալանտա» – «Յուվենտուս» հանդիպումները։
Պայքարը շարունակում է նաև «Նապոլին», որը կմրցի 1/8 եզրափակիչի վերջին` «Ֆիորենտինա» – «Կոմո» դիմակայության հաղթողի դեմ։ Այդ հանդիպումը կկայանա հունվարի 27-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml