Էրիկսենի անզուգական գոլը տուգանային հարվածի իրացումից հետո🎥
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ առաջին դիմակայության շրջանակում «Ինտերը» գերդրամատիկ պայքարում 2։1 հաշվով հաղթեց «Միլանին»՝ դառնալով կիսաեզրափակչի առաջին մասնակիցը։
«Ներաձուրիները» հաղթական գնդակը խփեցին միայն հանդիպման 90+8-րդ րոպեին։
«Կապտասևերը» նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք էին ստացել․ գնդակին մոտեցավ Քրիստիան Էրիկսենը, ով էլ վարպետորեն գնդակն ուղարկեց «Միլանի» դարպասը՝ դառնալով անզուգական գոլի հեղինակ։
# Coppa Italia, Ինտեր, Իտալիայի-Գավաթ, Միլան, Քրիստիան-Էրիկսեն