Թրիլլեր «Էնֆիլդում». Լիվերը ֆանտաստիկ comeback արեց ու 11-մետրանոցներով հաղթեց Լեսթերին🎥
Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտուն մրցեց «Լեսթերի» դեմ։
«Աղվեսները» սառը ցնցուղ էին պատրաստել մերսիսայդյան ակումբի համար և 13-րդ րոպեի դրությամբ Ջեյմի Վարդիի դուբլի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով, սակայն 19-րդ րոպեին Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը մեկ գնդակ հետ բերեց «Լիվերի» համար։
Այդուհանդերձ, 33-րդ րոպեին Բրենդան Ռոջերսի սաները վերականգնեցին երկու գնդակի առավեությունը. աչքի ընկավ Ջեյմս Մեդիսոնը։
Առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին 3:1 հաշվի պայմաններում` հօգուտ «Լեսթերի»։
Երկրորդ խաղակեսն ամբողջությամբ անցավ Յուրգեն Կլոպի սաների առավելությամբ, ովքեր կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու փրկել հանդիպումը ու խաղը տեղափոխել 11-մետրանոց հարվածաշար. նախ 68-րդ րոպեին աչքի ընկավ Դիոգու Ժոտան, ապա 90+5-րդ րոպեին` Տակումի Միանմինոն։
«Վիճակախաղի» շրջանակում էլ ավելի դիպուկ գտնվեցին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները` հաղթելով 5:4 հաշվով։
Այսպիսով, «Լիվերպուլը» ֆանտաստիկ comeback արեց ու դուրս եկավ Carabao Cup-ի կիսաեզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Carabao Cup, Ալեքս Օքսյելդ-Չեմբերլեն, Անգլիայի լիգայի գավաթ, Բրենդան Ռոջերս, Դիեգու Ժոտա, Լեսթեր, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Ջեյմի Վարդի, Ջեյմս Մեդիսոն, Տակումի Մինամինո