Ընդհատվեց Պորտուի անպարտելիության անհավանական շարքը🎥
Պորտուգալական Լիգա ԲՎԻՆ-ի 31-րդ տուրի շրջանակում ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Պորտուն» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Բրագային»։
Տանտերերին հաղթանակ պարգևեց 54-րդ րոպեին Ռիկարդու Օրտայի խփած միակ գոլը։
Չնայած պարտությանը` «վիշապները» 82 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը։
«Բրագան» վաստակեց 59 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Նշենք, որ այս պարտության հետևանքով ընդհատվեց «Պորտուի»` Լիգա ԲՎԻՆ-ի շրջանակում անպարտելիության անհավանական շարքը, որը տևեց ոչ ավել, ոչ պակաս 58 հանդիպում, ինչը բացարձակ ռեկորդ է ներքին առաջնությունում։
Հավելենք, որ Սերժիո Կոնսեյսաուի թիմը Լիգա ԲՎԻՆ-ի շրջանակում մինչ այս վերջին պարտությունը կրել էր 2020 թ. հոկտեմբերի 31-ին` հյուրընկալվելիս 2:3 հաշվով զիջելով «Պասուշ դե Ֆերեյրային»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրագա, Լիգա ԲՎԻն, Լիգա ՆՈՍ, Պորտու, Ռիկարդո Օրտա, Սերժիո Կոնսեյսաու