Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Ամոյանն ու Թադևոսյանը դուրս են եկել եզրափակիչ

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Ամոյանն ու Թադևոսյանը դուրս են եկել եզրափակիչ

18/10/2022 - 09:15

Իսպանիայի Պոնդևեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունը։

Հոկտեմբերի 17-ին պայքարն են սկսել 77 և 87 կգ քաշային կարգերի հունահռոմեական ոճի ըմբիշները, որոնց շրջանակում Հայաստանը ներկայացնում են համապատասխանաբար Մալխաս Ամոյանն ու Գևորգ Թադևոսյանը։

Ինչպես տեղեկացրել էինք, երկու ըմբիշներն էլ հաղթել էին մեկնարկային երկու գոտեմարտերում` դուրս գալով կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակիչում Ամոյանը գոտեմարտեց Նաո Կուսակայի դեմ` հաղթելով 9:5 հաշվով։

Մեր ըմբիշը գոտեմարտի առաջին հատվածից հետո պարտվում էր 0:5 հաշվով, սակայն տպավորիչ comeback արեց և երկրորդ քառորդում 9 անպատասխան միավոր վաստակեց։

Ամոյանը եզրափակիչում կգոտեմարտի մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի դեմ։

Գևորգ Թադևոսյանն էլ կիսաեզրափակիչում գոտեմարտեց Ղազախստանը ներկայացնող Մակսատ Սայիլաուի դեմ` համառ պայքարում հաղթելով 6:4 հաշվով։

Եզրափակիչում 23-ամյա ըմբիշը կգոտեմարտի հունգարացի Իշտվան Տակաչի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023