Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Մալխաս Ամոյանը դարձավ չեմպիոն
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունը։
Հոկտեմբերի 17-ին պայքարն են սկսել 77 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էր Մալխաս Ամոյանը։
Ամոյանը հաղթել էր բոլոր գոտեմարտերում և դուրս եկել եզրափակիչ։
Եզրափակիչում 23-ամյա ըմբիշը հոկտեմբերի 18-ին գոտեմարտեց Մոլդովան ներկայացնող Ալեքսանդրին Գուտուի դեմ` հաղթելով 7:2 հաշվով։
Այսպիսով, Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի Մ-23 տարեկանների չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ, Մալխաս Ամոյան