Ըմբշամարտի ԵԱ. պայքարն են սկսել  հունահռոմեական ըմբիշները

Ըմբշամարտի ԵԱ. պայքարն են սկսել հունահռոմեական ըմբիշները

01/04/2022 - 16:04

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկեց նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Այսօր` ապրիլի 1-ին, մի շարք քաշային կարգերում պայքարն են սկսել նաև հայ ըմբիշները։

Մինչև 55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը պայքարն սկսեց 1/4 եզրափակիչից, որի շրջանակում մրցեց Ուկրաինան ներկայացնող հայազգի Կորյուն Սահրադյանի դեմ։

Բավական լարված գոտեմարտ ստացվեց. Մկրտչյանը գոտեմարտի մեկնարկում պարտվում էր 0:5 հաշվով, սակայն կարողացավ 6:5 հաշվով հաղթել մրցակցին ու դուրս գալ կիսաեզրափակիչ։

Մինչև 63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը նույնպես մեկնարկեց քառորդ եզրափակիչից ու 9:0 հաշվով գերվստահ հաղթանակ տոնեց լատվիացի Ալեքսանդր Յուրկյանսի նկատմամբ։

Կիսաեզրափակիչում մեր ըմբիշը գոտեմարտելու է ադրբեջանցի Թալեհ Մամադովի դեմ։

Մինչև 77 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը պայքարն սկսեց որակավորման փուլից ու 9:0 հաշվով հաղթեց լիտվացի Մանթաս Սինկևիչուսին։

1/8 եզրափակիչում Ամոյանը շարունակեց վստահ մրցելույթներն ու 5:1 հաշվով առավելության հասավ Սլովակիան ներկայացնող Դենիս Հորվաթի նկատմամբ։

Քառորդ եզրափակիչում 23-ամյա ըմբիմի մրցակիցը կլինի ադրբեջանցի Սանան Սուլեյմանովը։

Գերծանր` մինչև 130 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում 3:1 հաշվով հաղթեց լեհ ըմբիշին, սակայն քառորդ եզրափակիչում, ցավոք, 1:5 հաշվով պարտվեց ադրբեջանցի Բեկա Կանդելակիին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Լուսանկարը` Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023