Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով 🎥
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով։
Եվրոպայի եռակի չեմպիոնը 1/8 եզրափակիչում 9:0 հաշվով գերվստահ հաղթանակ տարավ լեհ Բատեուժ Բերնատեկի նկատմամբ։ Ամոյանը գոտեմարտի առաջին քառորդում երկու անգամ 4-միավորանոց հնարք կատարեց` հաղթելով նախատեսվածից շուտ։
26-ամյա ըմբիշը պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Տեսանյութը` Sportaran-ի։