Ըմբշամարտի ԵԱ. Հրայր Ալիխանյանը դրամատիկ հաղթանակ տոնեց սփոփիչ գոտեմարտում
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Ապրիլի 18-ին պայքարի մեջ մտան 74 կգ քաշային կարգի ազատ ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Հրայր Ալիխանյանը։
Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում հաղթելուց հետո 1/4 եզրափակիչում 0:3 հաշվով պարտվեց Սլովակիան ներկայացնող Թայմուրազ Սալկազանովին։
Վերջինս հետագայում դուրս եկավ եզրափակիչ` հնարավորություն տալով հայ ըմբիշին անցկացնել սփոփիչ գոտեմարտ։
Այսօր` ապրիլի 19-ին, Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտի շրջանակում մրցեց Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Ռասուլ Շապիևի դեմ։
Գոտեմարտի գրեթե ողջ ընթացքում Ալիխանյանը պարտվում էր 0:2, սակայն դրա ավարտից ընդամենը վայրկյաններ առաջ կարողացավ մրցակցին երեք անգամ գորգից դուրս հրել և հաղթել 3:2 հաշվով։
Հատկանշական է, որ վերջին դեպքում մրցավարները միավոր չէին տվել Ալիխանյանին, սակայն Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը բողոքարկեց այդ որոշումն, ինչից հետո հաղթանակը շնորհվեց մեր ըմբիշին։
Այսպիսով, Հրայր Ալիխանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար և գոտեմարտելու է վրացի Ավթանդիլ Կենչաձեի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբաշանարտի ԵԱ, Ըմբշամարտ, Հրայր Ալիխանյան