Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 10-ին պայքարն սկսեցին մինչև 77 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Մալխաս Ամոյանը։
Ամոյանը մեկնարկային գոտեմարտում ցավալի պարտություն կրեց Զոլտան Լևայիից. գրանցվեց 3:3 հաշիվը, սակայն պայքարը շարունակեց հունգարացի ըմբիշը։
Հետագայում Լևային հաղթեց նաև իր մյուս բոլոր մրցակիցներին և հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Ամոյանին ստանալ սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն։
Ամոյանն այսօր` սեպտեմբերի 11-ին, առաջին սփոփիչ գոտեմարտի շրջանակում պետք է մրցեր Վրաստանը ներկայացնող Յուրի Լոմաձեի հետ, սակայն վերջինս դուրս չեկավ մրցագորգ, ինչի արդյունքում հայ ըմբիշն առանց պայքարի շարժվեց առաջ։
Երկրորդ սփոփոիչ գոտեմարտում 23-ամյա ըմբիշը 5:2 հաշվով հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչ Պեր Ալբին Օլոֆսոնին։
Ամոյանը պետք է ևս մեկ սփոփիչ գոտեմարտ անցկացնի և մրցելու է Ղազախստանը ներկայացնող Թամերլան Շադուկաևի դեմ, որին հաղթելու դեպքում հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեղալի համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Մալխաս Ամոյան