Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը հաղթեց նաև երրորդ սփոփիչ գոտեմարտում

Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը հաղթեց նաև երրորդ սփոփիչ գոտեմարտում

11/09/2022 - 15:00

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 10-ին պայքարն սկսեցին մինչև 77 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Մալխաս Ամոյանը։

Ամոյանը մեկնարկային գոտեմարտում ցավալի պարտություն կրեց Զոլտան Լևայիից. գրանցվեց 3:3 հաշիվը, սակայն պայքարը շարունակեց հունգարացի ըմբիշը։

Հետագայում Լևային հաղթեց նաև իր մյուս բոլոր մրցակիցներին և հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Ամոյանին ստանալ սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն։

Ամոյանն այսօր` սեպտեմբերի 11-ին, առաջին սփոփիչ գոտեմարտի շրջանակում պետք է մրցեր Վրաստանը ներկայացնող Յուրի Լոմաձեի հետ, սակայն վերջինս դուրս չեկավ մրցագորգ, ինչի արդյունքում հայ ըմբիշն առանց պայքարի շարժվեց առաջ։

Երկրորդ սփոփոիչ գոտեմարտում 23-ամյա ըմբիշը 5:2 հաշվով հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչ Պեր Ալբին Օլոֆսոնին։

Երրորդ սփոփիչ գոտեմարտում էլ Ամոյանը մրցեց է Ղազախստանը ներկայացնող Թամերլան Շադուկաևի դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը, սակայն հաղթեց հայ ըմբիշը։

Նշենք, որ Ամոյանը սփոփիչ գոտեմարտերում հաղթելուց հետո հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար և կմրցի սերբ Վիկտոր Նեմեշի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023