Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը դարձավ բրոնզե մեդալակիր 🎥

Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը դարձավ բրոնզե մեդալակիր 🎥

22/09/2023 - 21:36

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Սեպտեմբերի 21-ին պայքարն սկսեց Մալխաս Ամոյանը (77 կգ), ով, հաղթելով մեկնարկային գոտեմարտերում, դուրս էր եկել կիսաեզրափակիչ, սակայն զիջեց ադրնեջանցի մրցակցին` հնարավորությոին ստանալով բրոնզե մեդալի համար։

24-ամյա հայ ըմբիշը սեպտեմբերի 22-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ղազախ Դեմեու Ժադրաևի դեմ և հաղթեց 9:6 հաշվով։

Այսպիսով, Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ինչպես նաև նվաճեց 2024 թ. ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023