Ըմբշամարտի ԱԱ. այսօր պայքարը կսկսի երեք հայ ըմբիշ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Այսօր` սեպտեմբերի 22-ին, պայքարի մեջ կմտնեն երեք հայ ըմբիշ` Գևորգ Ղարիբյանը (60 կգ) Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։
Այժմ կներկայացնենք մեր ըմբիշների առաջին մրցակիցներին.
Գևորգ Ղարիբյան (1/16 եզրափակիչ) – Էդմոն Նազարյան (Բուլղարիա)
Շանթ Խաչատրյան (որակավորման փուլ) – Նարեկ Օհանյան (Ռուսաստան)
Արթուր Ալեքսանյան (1/16 եզրափակիչ) – Նիկու Օժոգ (Ռումինիա)
Բացի վերոնշյալ ըմբիշներից, Մալխաս Ամոյանը (77 կգ) կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, ում մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ գոտեմարտերի ավարտից հետո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Ալեքսանյան, Գևորգ Ղարիբյան, Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ, Մալխաս Ամոյան, Շանթ Խաչատրյան