Ըմբշամարտի ԱԱ. այսօր պայքարը կսկսեն 4 հայ հունահռոմեմական ոճի ըմբիշներ
Այսօր` սեպտեմբերի 21-ին, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կմեկնարկի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Միանգամից պայքարի մեջ կմտնեն 4 հայ ըմբիշներ` Ռոդիկ Մկրտչյանը (55 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ)։
Այժմ ներկայացնում ենք հայ ըմբիշների մրցակիցներին.
Ռուդիկ Մկրտչյան 1/8 եզրափակիչ – Ադեմ Բուրակ Ուզուն (Թուրքիա)/Դևիս Օրիվա (Քենիա)
Մալխաս Ամոյան 1/16 եզրափակիչ – Պաուլիուս Գալկինաս (Լիտվա)
Մաքսիմ Մանուկյան որակավորման փուլ – Իդրիս Իբաև (Գերմանիա)
Դաբիթ Օվասապյան որակավորկան փուլ – Սինգ Մեհար (Հնդկաստան)
Նշենք, որ գոտեմարտերը կմեկանրկեն Երևանի ժամանակով 12:30-ից սկսած։
Հավելենք, որ բացի վերոնշյալ ըմբիշներից, Հայաստանն առաջիկա օրերին ներկայացնելու են նաև Գևորգ Ղարբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դավիթ Օվասապյան, Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ, Մալխաս Ամոյան, Մաքսիմ Մանուկյան, Ռուդիկ Մկրտչյան