Էրիկսենի կին. «Նրա հետ ամեն ինչ կարգին է»

Էրիկսենի կին. «Նրա հետ ամեն ինչ կարգին է»

20/06/2021 - 12:47

«Ինտերի» և Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ում ավելի վաղ դուրս էին գրել հիվանդանոցից, այժմ ընտանիքի հետ գտնվում է Օստենդե քաղաքի իր տանը։

«Նրա հետ ամեն ինչ կարգին է։ Այժմ մենք այստեղ ենք, և այժմ մեզ հանգիստ է պետք»,- նշել է 29-ամյա ֆուտբոլիստի կինը` Սաբրինան, ում խոսքերը մեջբերում է Sportmediaset-ը։

Հավելենք, որ հունիսի 18-ին Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն տարածեծ, որ Քրիստիան Էրիկեսնը դուրս է գրվել հիվանդոցից` հաղորդելով նաև, որ նա ենթարկվել է վիրահատության։

Նրա վրա տեղադրել են սրտի աշխատանքը ստուգող սարք` դեֆիբիլիատոր, քանի որ հունիսի 12-ին կայացած Դանիա 0:1 Ֆինլանդիա հանդիպման 42-րդ րոպեին Էրիկսենի մոտ սրտի կանգ է տեղի ունեցել, ինչի պատճառով ուշագնաց է եղել։ Այդ դեպքի պատճառով վերոնշյալ հանդիպումը երկար ժամանակով դադարեցվել էր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023