Էտո’օ . «Այդ Մեսսին է ինձ հետ խաղացել, ոչ թե ես` նրա»🎥

Էտո’օ . «Այդ Մեսսին է ինձ հետ խաղացել, ոչ թե ես` նրա»🎥

26/07/2021 - 20:11

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’օն վերջերս տված հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել է իր նախկին թիմակից Լեո Մեսսիի մասին` նշելով, որ Անսումանե Ֆաթին կարող է նրանից շատ բան սովորել։

Դուք հիշատակեցիք Մեսսիին։ Ի՞նչ կարող է Ֆաթին սովորել նրանից։ Դուք խաղացել եք Լիոնելի հետ։

– Ո՛չ։ Այդ նա է ինձ հետ խաղացել, ոչ թե ես նրա, իսկ դա ուրիշ է։ Երբ ես թիմում էի, Մեսսիին էր ինձ հետ խաղում։ Սկզբում ամեն ինչ լրիվ ուրիշ էր,- նշել է կամերունցի նախկին հարձակվողը, ում խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Սամուել Էտո’օն «Բարսելոնայում» հանդես է եկել 2004-2009 թթ., որի կազմում անցկացրել է 199 հանդիպում` դառնալով 130 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023