Էսպանյոլի երկրպագուները ներխուժել են խաղադաշտ` խաթարելով Բարսելոնայի չեմպիոնական տոնախմբությունը🎥📸
«Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրում հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։
Այդ հաղթանակից հետո «բլաուգրանան» վաստակեց 85 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ դարձավ Լա լիգայի չեմպիոն։
Հանդիպումից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները «RCDE» մարզադաշտում սկսեցին տոնել իրենց հաջողությունը։
Այդուհանդերձ, «Էսպանյոլի» երկրպագուները չկարողացան հանդուրժել կատարվողը և ներխուժեցին խաղադաշտ` խաթարելով «Բարսելոնայի» չեմպիոնական տոնախմբությունը։
«Բլաուգրանայի» ֆուտբոլիստներն անմիջապես գնացել են հանդերձարան, իսկ մարզադաշտի անվտանգության աշխատակիցներն արել են ամեն ինչ` հավանական բախումից խուսափելու համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am




