Էդեգորը չի վերադառնա Ռեալ

Էդեգորը չի վերադառնա Ռեալ

21/06/2020 - 14:59

«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոսիեդադի» կազմում, մրցաշրջանի ավարտին չի վերադառնա «արքայական» ակումբ։ Այդ մասին տեղեկացնում է AS պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ վարձակալական պայմանագիրը կերաձագվի ևս մեկ տարով։ Այժմ ակումբները բանակցում են այդ հարցով։ Հաղորդվում է, որ կորոնաճգնաժամի պատճառով «սերուցքայինները» ստիպված են ևս մեկ տարի սպասել, որպեսզի կարողանան իրականացնել կազմի թարմացնամ և երիտասարդացման գործընթացը։ 21-ամյա նորվեգացի կիսապաշտպանը դեմ չէ ևս մեկ տարի անցկացնել Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի կազմում։

Մարտին Էդեգորը ընթանցիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 21-ին, «Ռեալ Սոսիեդադն» ու «Ռեալը» մրցելու են հենց միմյանց դեմ։ Խաղը կայանալու է իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում, որի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023