Զախարյան. «Ես ցանկանում եմ տեղափոխվել Չելսի»
«Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը յութուբյան «Коммент.Шоу» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է, որ, բացի «Չելսիից», հետաքրքրված չէ որևէ այլ ակումբ տեղափոխությամբ։
– Ձեր ծառայություններով նաև իսպանական ակումբներից մեկն էր հետաքրքրված։ Կտեղափոխվե՞ք այնտեղ։
– Այժմ ես ունեմ միայն «Չելսիի» տարբերակը և ցանկանում եմ տեղափոխվել միայն այնտեղ։
– Կա՞ հնարավորություն, որ արդեն հունվարին կտեղափոխվես «Չելսի»։
– Հուսով եմ` հունվարին բանակցությունները կշարունակվեն։ Գործակալներն այժմ կապի մեջ են միմյանց հետ։
– Ձեր դիրքորոշումն այն էր, որ չէիք ցանկանում «Դինամոյից» հեռանալ զարտուղի ճանապարհով, որպեսզի ակումբը նաև գումար վաստակի։
– Ես արդեն քանի տարի է «Դինամոյում» եմ։ Ակումբն ինձ այնքան բան է տվել։ Իհարկե, ես ցանկանում եմ, որ ակումբն իմ դիմաց նաև գումար վաստակի։
– Եթե «Զենիթն» առաջարկ անի, բացի «Դինամոյից», Ռուսաստանում պատկերացնո՞ւմ եք Ձեզ որևէ այլ ակումբում։
– Ես ցանկանում եմ տեղափոխվել «Չելսի»։ Այժմ «Զենիթի» տարբերակը չեմ դիտարկում
Հիշեցնենք, որ 2022 թ. ամռային տրանսֆերային պատուհանի վերջնամասում 19-ամյա ֆուտբոլիստը շատ մոտ էր «Չելսի» տեղափոխվելուն։
Այդուհանդերձ, գործարքը չկայացավ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով։
Խնդիրն այն է, որ Մեծ Բրիտանիայից Ռուսաստան գումարային փոխանցումներ չեն իրականացվում ներկա պահին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Զախարյան, Դինամո Մոսկվա, Չելսի, տրանսֆերներ